Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Ընտրական օրենսգրքում» պատրաստված փոփոխությունները:

Փոփոխությունները երրորդ ընթերցմամբ քննարկել են այսօրվա արտահերթ նիստին և հաստատել 94 կողմ, մեկ՝ դեմ ձայների հարաբերակցությամբ:

Փոփոխություններով պարտադիր է դառնում կուսակցական ցանկում ընդգրկել տարբեր սեռի ներկայացուցչին:

Մասնավորապես, եթե կուսակցությունը յուրաքանչյուր քառյակում չունենա այլ սեռի ներկայացուցիչ՝ գրանցում չի անցնի:

Բացի այդ, փոփոխություններով սահմանվում է ընտրական օրը:

Բացի այդ, փոփոխություններով արգելվում է մինչև քվեարկությունը 8 ժամվա ընթացքում և քվեարկության օրը մինչև 20:00-ն նախընտրական վճարովի և անվճար գովազդի տեղադրումը հեռուստատեսության կամ ռադիոյի եթերում:

Փոխվում է նաև կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Մասնավորապես, կուսակցությունը պետական բյուջեից գումար կստանա առաջին 50 000 իրական ձայնի շրջանակներում ստացած յուրաքանչյուր ձայնի համար 15 լարի, իսկ յուրաքանչյուր հաջորդ ձայնի համար՝ 5 լարի: