Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Հռոմում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական կոմիտեի աշխատանքներին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Իրակլի Չիքովանին և խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամ, վեհաժողովի փոխնախագահ Իրակլի Կոբախիձեն կմասնակցեն բյուրոյի և մշտական կոմիտեի աշխատանքներին:
Հանդիպումները տեղի կունենան Հռոմում, Եվրախորհրդի գործող նախագահ երկրի, Իտալիայի նախագահությամբ:
Օրակարգի համաձայն՝ նիստի մասնակիցներին խոսքով կդիմեն Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն և Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտ Կաստելատին։
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն կխոսի Իտալիայի նախագահության ընթացքում նախատեսված միջոցառումների մասին։
Վեհաժողովը կքննարկի և կընդունի նաև կոմիտեների կողմից պատրաստված մի քանի զեկույցներ և բանաձևեր:
Պատգամավորներն իրենց այցը Իտալիա կավարտեն նոյեմբերի 27-ին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։