Վրաստանի խորհրդարան․ «Ընկերության ակտը» հիմնված է երեք հիմնական կեղծ մեղադրանքի վրա և նույնիսկ առաջին հայացքից արտահայտում է թշնամական վերաբերմունք Վրաստանի, վրաց ժողովրդի և իշխանության նկատմամբ
Այսպես կոչված «Ընկերության ակտը» հիմնված է երեք հիմնական կեղծ մեղադրանքի վրա, – ասված է Վրաստանի խորհրդարանի հայտարարությունում, որը ընդունվել է խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում՝ 87 կողմ ձայնով, առանց դեմ քվեարկության։
Վրաստանի խորհրդարանի հայտարարության համաձայն՝ ակտը նույնիսկ առաջին հայացքից արտահայտում է թշնամական վերաբերմունք Վրաստանի, վրաց ժողովրդի և երկրի իշխանությունների նկատմամբ։
«2025 թվականի մայիսի 5-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց այսպես կոչված «Ընկերության ակտը», որը իր էությամբ ծայրահեղ թշնամական գործողություն է Վրաստանի պետության, վրաց ժողովրդի և նրանց կողմից ընտրված իշխանության, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի նկատմամբ։
Այսպես կոչված «Ընկերության ակտը» հիմնված է երեք հիմնական կեղծ մեղադրանքի վրա, համաձայն որոնց՝
ա) Վրաստանում նկատվում է ժողովրդավարության էական հետընթաց,
բ) իշխանությունը խոչընդոտում է եվրատլանտյան ինտեգրումը,
գ) Վրաստանը հաստատում է անպատշաճ կապեր «Ռուսաստանի, Չինաստանի և այլ ավտորիտար ռեժիմների» հետ (ինչպես ավելի ուշ հստակեցվեց՝ «այլ ռեժիմների» մեջ նկատի ունի Իրանը)։
Այսպես կոչված «Ընկերության ակտը» հատուկ վերլուծության կարիք չունի, քանի որ նույնիսկ առաջին հայացքից ակնհայտ է դրա թշնամական տրամադրությունը Վրաստանի, վրաց ժողովրդի և կառավարության նկատմամբ։ Չենք խոսում այն մասին, որ այդ ակտը նույնիսկ տեխնիկապես անխափան չէ և պարունակում է մի շարք փաստացի սխալներ և տրամաբանական հակասություններ», – նշված է Վրաստանի խորհրդարանի հայտարարությունում։