Վրաստանի խորհրդարական պատվիրակությունը միացել է ԵԽԽՎ-ի #NotInMyParliament նախաձեռնությանը
Ստրասբուրգում գտնվող Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին, միացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի #NotInMyParliament նախաձեռնությանը:
Սեքսիզմի, ճնշումների և կանանց նկատմամբ բռնության դեմ ուղղված նախաձեռնությունը Եվրաոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն սկսել էր նոյեմբերի 23-ին:
Նախաձեռնությունը մշակվել էր այն բանից հետո, երբ վեհաժողովի և միջխորհրդարանական միության (IPU) կողմից համատեղ անցկացված հետազոտությունը բացահայտել է խորհրդարաններում սեքսիզմի, ճնշումների և կանանց նկատմամբ բռնության ահազանգող ցուցանիշը: