Վրաստանի վիճակագրական ծառայություն. Փետրվարին Վրաստանի տնտեսությունն աճել է 9,5 տոկոսով

12:45, 29.03.2024

Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով՝ 2024 թվականի փետրվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9,5 տոկոս, իսկ հունվար-փետրվարի միջին ցուցանիշը 7,7 տոկոս է։

Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության 2024 թվականի փետրվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են վերամշակող արդյունաբերությունը, շինարարությունը, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեությունը, տեղեկատվությունը և կապը, տրանսպորտը և պահեստավորումը։

Նվազման միտում է նկատվել էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։

Նմանատիպ