Վրաստանի վիճակագրական ծառայություն– 2024 թվականի հունվարին Վրաստանի տնտեսությունն աճել է 5,8 տոկոսով

11:47, 29.02.2024

Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով՝ 2024 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,8 տոկոս։

Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության 2024 թվականի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շինարարությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը։

Նվազման միտում է նկատվել առևտրի, անշարժ գույքի հետ կապված գործունեության և մշակող արդյունաբերության ոլորտներում։

Նմանատիպ