Վրաստանի վարչապետի և մեր թիմի կողմից իրականացվող քաղաքականությունը Վրաստանին բերել է խաղաղություն և կայունություն. Արչիլ Թալակվաձե
Վրաստանի վարչապետի և մեր թիմի կողմից իրականացվող քաղաքականությունը Վրաստանին բերել է խաղաղություն և կայունություն. Արչիլ Թալակվաձե

Մեր արտաքին քաղաքականությունը, որը իրականացվում է Վրաստանի վարչապետի և մեր թիմի կողմից, չնայած այն խախտումներին, որոնք տեղի են ունենում բռնազավթված տարածաշրջաններում, Վրաստանին բերել է խաղաղություն և կայունություն,-այս հայտարարությունը արել է խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին, որտեղ պատգամավորները քննարկում են Արչիլ Տատունաշվիլիի հարցով բանաձևի նախագիծը:

Ինչպես նշել է Թալակվաձեն, Վրաստանը այսօր տարածաշրջանում անվտանգ երկրներից մեկն է, որը ունի աճող տնտեսություն, ուղիղ արտասահմանյան ներդրումներ և զարգացող զբոսաշրջություն:

Խորհրդարանային մեծամասնության լիդերը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ բանաձևի տեքստում, որը կապված է Արչիլ Տատունաշվիլիի և Գիգա Օթխոզորիայի հարցերին, գրվի նաև Դավիթ Բաշարաուլիի հարցը:

«Ինչ վերաբերում է բանաձևին, ես առաջարկում եմ բանաձևում պատկերել նաև Դավիթ Բաշարաուլիի հարցը, որը անհետացել էր 2014 թվականին և ամիսներ անց մահացած հայտնաբերվել բռնազավթված տարածաշրջանում: Մեզ չի հաջողվում իրականացնել հետաքննություն, քանզի մեզ խոչընդոտում է Ռուսաստանը և բռնազավթիչ վարչակազմը»,-նշել է Թալակվաձեն:

Բացի այդ, խորհրդարանային մեծամասնության առաջնորդը զրուցել է Աբաշիձե-Կարասին ձևաչափի մասին և նշել, որ բանաձևում այս հարցը նախատեսված չի լինելու: