Վրաստանի վարչապետը հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ։
Շնորհավորում եմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծննունդը և Ջրօրհնեքը։ Խաղաղություն, երջանկություն և բարօրություն եմ մաղթում։
Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը ամրանում է դարերով և մենք կրկին շարունակելու ենք մեր երկրի կառուցումը։
Շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք֊ ասված է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի շնորհավորանքում։