Վրաստանի վարչապետը հանդիպել է Եվրախորհրդի գրասենյակի նոր ղեկավարի հետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի նոր ղեկավար Նատալիա Վուտովայի հետ:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը Գիորգի Գախարիան շնորհավորել է Եվրախորհրդի գրասենյակի ղեկավարին առաքելության մեկնարկի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ:
Եվրախորհրդի գրասենյակի ղեկավարը առանձնահատուկ նշել է Վրաստանի հաջողությունը, covid 19-ի դեմ պայքարի կառավարման տեսանկյունից, ինչպես նաև ընդգծել է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Վրաստանի հաջող նախագահությունը, չնայած համավարակին:
Հանդիպման ընթացքում նշվել է Վրաստանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև այդ տեսանկյունից բարեփոխումների շարունակությունը և Եվրոպայի խորհրդի հետագա աջակցության կարևորությունը:
Վարչապետը կարևորել է հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և ժողովրդավարական միջավայրում անցկացումը:
Վարչապետը և Եվրախորհրդի գրասենյակի ղեկավարը քննարկել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները: Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին: