Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքմենստանի նախագահին

13:12, 17.07.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին։

Կառավարության աշխատակազմի տեղեկությամբ՝ առանձնազրույցի ընթացքում խոսվել է Վրաստանի և Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման դրական դինամիկայի մասին։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հետագայում ևս խորացնելու հարաբերությունները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ուղղություններով։

Նրանց հաղորդմամբ՝ ուշադրություն է դարձվել նաև տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում համագործակցությանը։ Այս համատեքստում ընդգծվել է կապուղիների և «Միջին միջանցքի» առանձնահատուկ նշանակությունը։ Առաջնորդները պատրաստակամություն են հայտնել նպաստելու Տրանսկասպյան տրանսպորտային երթուղու հետագա զարգացմանը։

Թուրքմենական կողմը հետաքրքրություն է հայտնել տարբեր ոլորտներում Վրաստանի հաջողված փորձի կիսման հարցում։

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանային զարգացման ու բարօրության համար։

Նմանատիպ