Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դեմ առ դեմ հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները և նշել, որ բարձր մակարդակի այցերի շրջանակներում անցկացված հանդիպումները կաջակցեն երկրների միջև տնտեսական, առևտրական և մարդասիրական-մշակութային հարաբերությունների հաստատմանը:
«Երկու երկրների հարաբերություններում կա դրական դինամիկա, այդ թվում, առևտրա-տնտեսական կապերի տեսանկյունից: Ես հնարավորություն եմ ունեցել վարչապետի հետ քննարկելու անչափ հետաքրքիր հարցեր, որը հուսով եմ, առավել կխորացնի երկրների միջև առկա համագործակցությունը»,- նշել է Վրաստանի վարչապետը:
Զրույցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է տնտեսական և տուրիստական ոլորտում առկա դրական դինամիկան:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և նշել, որ կայուն միջավայրն ունի որոշիչ նշանակություն երկրների տնտեսական բարօրության համար: