Վրաստանի վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին
Վրաստանի վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Մարք Քլեյթոնին:

Ճանաչողական բնույթի հանդիպմանը Գիորգի Գախարիան դեսպանին շնորհավորել է Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկը և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև առկա սերտ գործընկերության զարգացմանը:

Կառավարության վարչության մամլո ծառայության փոխանցմամբ, հանդիպմանն ընդգծվել է երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափում: Ինչպես նշել է վարչապետը, ողջունելի է, որ չնայած բարդ ժամանակաշրջանին, հաջողությամբ անցկացվել է Ուորդրոփի վրաց-բրիտանական ռազմավարական երկխոսության 7-րդ փուլը:

Գիորգի Գախարիան Մեծ Բրիտանիային շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար և նշել, որ Վրաստանը գնահատում է Մեծ Բրիտանիայի կարևորագույն դերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հանդիպմանը նշվել է եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից ունեցած առաջընթացը, ինչպես նաև ընդգծվել է Վրաստանի նոր դերը Սև ծովի լայն տարածաշրջանում:

Զրուցելիս խոսքը վերաբերել է հանրային ծառայության բարեփոխմանը և այդ ուղղությամբ սերտ համագործակցությունը շարունակելու նշանակությանը: