Վրաստանի վարչապետը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ։

Ղազախստանի Հանրապետության կառավարության տանը տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների հաջող համագործակցությունը։ Նշվել է առեւտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկան եւ երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերն այս ուղղությամբ։

Կողմերը դրական են գնահատել երկկողմ ապրանքաշրջանառությունը, որը 2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25%-ով։

Հանդիպմանը քննարկվել է նաև արտահանման ծավալների ավելացման ներուժը և ընդգծվել այս առումով առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման կարևորությունը։

Իրակլի Կոբախիձեն Ղազախստանի Հանրապետության վարչապետին հրավիրել է պաշտոնական այցով Վրաստան։