Վրաստանի վարչապետը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
Վրաստանի վարչապետը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալիուրանդի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկարաժամկետ հարաբերությունները և գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Զրույցն անդրադարձել է տնտեսության և ներդրումների ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։

Դիվանագետը կառավարության ղեկավարին հաստատել է Էստոնիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը։