Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Խորխե Գարբայոսայի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Խորխե Գարբայոսայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Խորխե Գարբախոսային։

Կառավարության վարչակազմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանում բասկետբոլի խթանման ուղղությամբ իրականացված միջոցառումները և սպորտային ենթակառուցվածքների զարգացման առկա ծրագրերը։

Քննարկվել է նաև Թբիլիսիում 16 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքը։ Խորխե Գարբախոսան շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջնությունը հյուրընկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը հաջողություն է մաղթել Վրաստանի հավաքականին EuroBasket-ում։