Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, մարտի 12-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, մարտի 12-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան:
Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կայանալու է նրա դիմավորման պաշտոնական արարողությունը:
Վրաստանի նախագահը Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպելու է Զագուլբայի նստավայրում:
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպելու է նաև իր գործընկերոջը, Արթուր Ռասիզադեյին, որից հետո կայանալու է ընդլայնված ձևաչափով հանդիպում կառավարության անդամների մասնակցությամբ:
Վրաստանի պատվիրակության կազմում լինելու են՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Քումսիշվիլին, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի փոխխոսնակ, Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանային խմբի նախագահ Զվիադ Ձիձիգուրին և վարչապետի խորհրդատու Թեդո Ջափարիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan