Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Առաջին Հանրապետության օրվա առթիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայ գործընկերոջը, Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Վրաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի վարչապետին հղել է շնորհավորական ուղերձ: Վրաստանի վարչապետը Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերին, ինչպես նաև ավանդական, եղբայրական և բարեկամական հարաբերություններին տվել է բարձր գնահատական:

«Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը՝  ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- ասվում է ուղերձում: