Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, փետրվարի 9-ին Վրաստանի շրջաններում սպասվում է անձրև, իսկ բարձալեռ շրջաններում ձյուն: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում լինելու է +8, +13, իսկ արևելյան Վրաստանում +4, +9:
«Փետրվարի 10-11-ին եղանակը համեմատաբար կբարելավվի և օդի ջերմաստիճանը կլինի +8, +13:
Փետրվարի 9-ին Թբիլիսիում ողջ օրվա ընթացքում տեղալու է անձրև, օդի ջերմաստիճանը նվազելու է մինչև +4, +6»,-ասված է միջավայրի ազգային գործակալության հայտարարությունում:
Հեղինակ -
Edgar Barsegyan