Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է երկու օտարերկրյա քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու համար
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Բաթումիում և «Սարպի» սահմանային հատվածում իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են օտարերկրյա երկու քաղաքացիների՝ 1985 թ. ծնված Ա.Դ.-ին և 2000 թ. ծնված Ջ.Ք.-ին՝ Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Սահմանապահ ոստիկանությունը։
Հաղորդագրության համաձայն, հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ Ա.Դ.-ն Վրաստանի պետական սահմանը հատել է Թուրքիայից՝ սահմանային անցակետի շրջանցմամբ, բեռնատար ավտոմեքենայում թաքնվելու միջոցով։ Իսկ Ջ.Ք.-ն սահմանը հատել է նույն կերպ՝ առանց սահմանային անցակետի օգտագործման, Թուրքիայից ապօրինի մուտք գործելով Վրաստանի տարածք։
Գործի քննությունը իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատում», – նշված է Սահմանապահ ոստիկանության հաղորդագրությունում։