Վրաստանի ռեգբիի հավաքականը խոշոր՝ 64:0 հաշվով պարտության է մատնել Գերմանիային
«Ռեգբի Եվրոպայի առաջնության» երկրորդ տուրում Վրաստանը Օֆենբախում հանդիպել է Գերմանիայի հավաքականին և պարտության մատնել խոշոր՝ 64:0 հաշվով:
Հանդիպման առաջին խաղակեսը անցել է լարված պայքարում: Վրաստանի հավաքականը հիմնական ժամանակը անց էր կացնում գրոհներում, սակայն տանտերերը լավ էին պաշտպանվում, որին հետևում էր վրաց մարզիկների թերությունները: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացվել է Գիորգի Կվեսելաձեի լելոյով, իսկ տուգանայինից դիպուկ հարվածով ևս երկու միավոր թիմին բերեց Ծիկլաուրին: Հինգ րոպե անց լելոյի հեղինակ դարձավ Թոդուան, իսկ երրորդ անգամ մրցակցի տուգանային գիծը 28-րդ րոպեին ճեղքեց Լևան Չիլաչավան: Առաջին խաղակեսը ավարտվեց 19:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսում Վրաստանի հավաքականը հզորացրեց իր ազդեցությունը: 49-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Անտոն Փեյքրիշվիլիին հաջողվեց մեծացնել հաշիվը: Հավաքականի կազմում առաջին լելոն 59-րդ րոպեին դրեց Միխեիլ Գաչեչիլաձեն, իսկ 63-րդ րոպեին դուբլ կատարեց Կվեսելաձեն:
Հանդիպման վերջին 20 րոպեներում նկատվեց տանտերերի հոգնածությունը, ինչից լավ օգտվեցին վրաց մարզիկները և դրեցին ևս 4 լելո:
Հաջորդ հանդիպումը կայանալու է Թբիլիսիում, մարտի երեքին: Վրաստանի ազգային հավաքականը Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում հյուրընկալելու է Իսպանիայի հավաքականին:
Հեղինակ -
Edgar Barsegyan