Վրաստանի ռադիոյի հարյուրամյակի կապակցությամբ Ազգային բանկը նախատեսում է թողարկել հուշադրամ
Վրաստանի ռադիոյի հարյուրամյակի կապակցությամբ Ազգային բանկը նախատեսում է թողարկել հուշադրամ

Վրաստանի ռադիոյի հարյուրամյակի կապակցությամբ Վրաստանի ազգային բանկը նախատեսում է թողարկել հուշադրամ։

Ինչպես նշված է ՎԱԲ-ի տեղեկատվության մեջ, հուշադրամի թողարկմամբ ազգային բանկը շարունակում է իր ավանդույթը՝ նպաստելու երկրի համար կարևոր իրադարձությունների հանրայնացմանը։

«Հենց մեկ դար առաջ՝ 1925 թվականին, Վրաստանում սկսվեց առաջին ռադիոհաղորդումը։ Ռադիոյի հիմնադրումը, տեխնոլոգիական կարևորագույն նվաճման հետ մեկտեղ, դարձավ շրջադարձային իրադարձություն երկրի հասարակական և մշակութային կյանքում։

Վրաստանի ռադիոն Եվրոպայի հնագույն ռադիոկայաններից է։ Ռադիոյի «Ոսկե ֆոնդը» ներկայացնում է երկրի ձայնային տարեգրությունը։ Նշենք, որ վերջերս Վրաստանի ռադիոն ստացել է ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։ Հեռուստատեսության ստեղծումից առաջ Վրաստանի ռադիոն երկրի միակ հեռարձակողն էր։

Ազգային բանկը, շարունակելով իր ավանդույթը, հաջորդ տարի կհրապարակի հարյուրամյակին նվիրված հուշադրամ՝ նպաստելով երկրի համար նշանակալի իրադարձությունների հանրայնացմանը», – նշված է հաղորդագրությունում։