Վրաստանի ռադիո - Նորացված ձևաչափ և նոր սեզոնի նախապատրաստական ընթացք
10:51, 25.08.2018
Առաջին ալիքում մեկնարկում է բարեփոխումների նոր շրջանը: 2019 թվականի հունվարից Առաջին ալիքի ռադիոալիքները հեռարձակումը սկսում են նոտ եթերային ցանցով: Հոգաբարձական խորհուրդը հաստատել է մենեջմենթին ներկայացված նախագիծը և ռադիոն բաժանել առանձին կառուցվածքային միավորների:
Սա ուղղակի վերակազմակերպում չէ, այլ ռադիոյի բարգավաճում է: Մեկ տարի և վեց ամիս պատրաստվում էինք այդ օրվան:
Նոր նախագծի աշխատանքային անվանումը «Վրաստանի ռադիո է»: Դրա երկու ալիքները (FM 102.4 და FM 100.9) այդ անվան ներքո են շարունակելու 1925 թվականի մայիսի 23-ից սկսված ռադիոհեռարձակման ավանդույթները:
Հավատում եմ, որ կառաջարկեն նոր գաղափարներ և ձևեր, սա Առաջին հեռարձակողն է, ունի ոճ, պարտականություններ և հայեցակարգ:
Բարեփոխված ռադիոհեռարձակման համար արդեն արվել է առաջին քայլը: Հանրային հեռարձակողը 2018-2019 թվականի եթերային սեզոնի համար հայտարարել է հաղորդումների նախընտրական մրցույթ:
Հուսով եմ, կունենանք շատ հետաքրքիր գաղափարներ և Նոր տարվանից հետո ռադիոն կլինի էքսպրեսային, դինամիկ և որ կարևոր է, առավել խորը:
Շուկան զարգանում է շատ արագ և թերևս ամեն տարի անհրաժեշտ են նոր մրցույթներ և հետազոտություններ:
Հանրային հեռարձակողը նախատեսում է ավելացնել ռադիոյի նոր ալիք, որի առաջնահերթությունն են լինելու մշակույթը և երիտասարդությունը: Հեռարձակումը կիրագործվի համացանցով, որի ծրագրերի ժամանակ լայնորեն կկիրառվեն Հանրային հեռարձակողի Ոսկե ֆոնդի բացառիկ ձայնագրությունները: