Սպորտի պալատում ընթանում է Վրաստանի փաստաբանների միության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի համար գրանցման գործընթացը: Քվեարկությունը սկսվելու է ժամը 15:00-ին: Ընտրությունների արդյունքները հավանաբար կհրապարակվեն օրվա վերջին:
Նշենք, որ ընտրությունների երկրորդ փուլում գրանցված են Լևան Ջանաշիան և Դավիթ Ասաթիանին, սակայն Ջանաշիան հրաժարվել է մասնակցել ընտրություններին, քանզի նա բողոքարկել է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլի գրանցված արդյունքը:
«Ընտրությունները կեղծվել են և ես հայց եմ ներկայացրել դատարան: Պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները: Նիստը անց է կացվելու 2018 թվականի մարտի 6-ին: Սպասելու են դատարանի որոշմանը»,- հայտարարել է Ջանաշիան:
Նշենք, որ Վրաստանի փաստաբանների միության նախագահի ընտրությունների առաջին փուլում Դավիթ Ասաթիանին հավաքել էր 1129 ձայն, իսկ Լևան Ջանաշիան 635 ձայն:
Հեղինակ -
Edgar Barsegyan