Վրաստանի փաստաբանների միության նախագահի ընտրություններում հաղթել է Դավիթ Ասաթիանին
Վրաստանի փաստաբանների միության նախագահի ընտրություններում հաղթել է Դավիթ Ասաթիանին: Ընտրությունների վերջնական արդյունքները մի քանի րոպե առաջ հրապարակել է ձայները հաշվող հանձնաժողովի նախագահ Իվանե Պետրիաշվիլին:
Նրա խոսքերով Դավիթ Ասաթիանին 953 հնարավոր ձայնից ստացել է 922-ը, իսկ երկրորդ թեկնածու Լևան Ջանաշիան 23:
Ամփոփիչ արձանագրությունը հնարավոր է հրապարակվի այսօր, որից հետո Դավիթ Ասաթիանին պաշտոնապես կդառնա Վրաստանի փաստաբանների միության նախագահ:
Հեղինակ -
Edgar Barsegyan