Վրաստանի պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի Կիբերպաշտպանության կոմիտեի նիստին
Կիբերանվտանգության հարցերով վրացական միջգերատեսչական պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի Կիբերպաշտպանության կոմիտեի նիստին։ Պաշտպանության նախարարության Կիբերանվտանգության բյուրոյի, Ազգային անվտանգության խորհրդի և Արդարադատության նախարարության թվային կառավարման գործակալության ներկայացուցիչները ներկաներին տեղեկացրել են վրացական կիբերտարածությունում առկա մարտահրավերների և գերատեսչական մակարդակով դրանց դեմ պայքարի ուղիների մասին։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման նպատակն էր տեղեկացնել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների, Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչներին Վրաստանում կիբերանվտանգության իրականացված և ընթացող բարեփոխումների մասին։ Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանին ոլորտը վերափոխելու և ՆԱՏՕ-ի չափանիշների հետ համատեղելիության հարցում: ՆԱՏՕ-ի կողմն ընդգծել է համագործակցության գոյություն ունեցող, հաջողված մոդելները, ինչպիսին է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթը (SNGP): Դաշինքը պատրաստակամություն է հայտնել նաև ապագայում շարունակել ակտիվ համագործակցությունը կիբերանվտանգության ոլորտում», – նշել են ՊՆ-ում։