Վրաստանի պատրիարքարան. Համավարակի կտրուկ տարածման պատճառով, 100 հազար նահատակի հիշատակման օրը ժողովրդական երթ չի անցկացվի
Վրաստանի պատրիարքարանի փոխանցմամբ, համավարակի կտրուկ տարածման պատճառով, նոյեմբերի 13-ին, 100 հազար նահատակի հիշատակման օրը ժողովրդական երթ չի անցկացվի:
«Ուրբաթ, նոյեմբերի 13-ին, Թբիլիսիում Ջալալ-Էդ-Դինի ժամանակ նահատակված 100 000 վրացիների հիշատակման օրն է: Այդ օրը ավանդաբար անցկացվում էր բազմամարդ երթ, որն ավարտվում էր Մետեխիի կամրջի վրա՝ հոգեհանգստով, տարբեր տոնական միջոցառումներով և ջրի վրա ծաղիկներ փռելով:
Համավարակի կտրուկ տարածման պատճառով, այս տարի հավատացյալների երթ չի անցկացվի: Ժամը 17-ին միայն փոքր հոգեհանգիստ կանցկացվի և մոմերով վառված ծաղկեպսակը կիջեցվի Քուռ գետը՝ ի նշան Քրիստոսի համար նահատակված մեր նախնիների երախտագիտության»,- նշված է պատրիարքարանի հայտարարության մեջ: