Վրաստանի պատմությունում այս ընտրությունները ամենաժողովրդավարական ընտրություններն էին, դրա ապացույցը երկրորդ փուլն է. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի պատմությունում այս ընտրությունները ամենաժողովրդավարական ընտրություններն էին, դրա ապացույցը երկրորդ փուլն է. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի պատմությունում այս ընտրությունները ամենաժողովրդավարական ընտրություններն էին,-այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

Լրագրողների հարցին, թե ընթանում է զրույց, որ հնարավոր է ընտրությունները գնահատվեն անօրինական, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրությունները չեն կեղծվել և դրա հաստատումը երկրորդ փուլն է:

«Գտնում եմ սա շատ շատ քարոզարշավ էր, որը անմիջականորեն վերաբերում է ինձ: Բազմաթիվ անգամ հայտարարություն եմ արել, սակայն չգիտես ինչու եզրահանգումներ չեն արվել, սակայն ինչ վերաբերում է օրինականացմանը և ժողովրդավարությանը, գտնում եմ, որ սա Վրաստանի պատմությունում ամենաժողովրդավար ընտրություններն են: Երկրորդ փուլը ցույց է տվել, որ կեղծում չի եղել, հակառակ դեպքում առաջին փուլը կունենար այլ ավարտ»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: