Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանին:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում կայուն գործընկերային հարաբերությունների նշանակությունը և զրուցել այդ ուղղությամբ առկա համագործակցության առավել խորացման հնարավորությունների մասին:
Գրիգոլ Լիլուաշիլին և Քելլի Դեգնանը քննարկել են անվտանգության տեսանկյունից Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները և տարածաշրջանային վտանգները:
Գիրգոլ Լիլուաշվիլին Քելլի Դեգնանին շնորհավորել է դեսպան նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություն: