Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նիստին
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկա է գտնվել, «Հստակ աջակցության առաքելությանը» (RSM) մասնակցող երկրների, պաշտպանության ուժերի հրամանատարների մակարդակով ռազմական հանձնաժողովի նիստին:
Հանդիպումը բացել է ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ, գեներալ Ստյուարտ Պիչը:
Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորությամբ իրականացվող «Հստակ աջակցության առաքելության» ընթացքը, ներկայիս անվտանգության միջավայրը և առաքելության շարունակման հետագա ծրագրերը:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը հյուրընկալում է, դաշինքի անդամ երկրների պաշտպանության ուժերի հրամանատարների մակարդակով 185-րդ նստաշրջանը: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը, Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում արդեն հանդիպումներ է ունեցել դաշնակիցների միավորված հրամանատարությունում (SHAPE), ինչպես նաև հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահին և օտարերկրյա գործընկերների հետ: