Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում

Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին մասնակցել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Ազգային գվարդիայի կազմակերպած համաժողովին, որը նվիրված էր «Երկրների միջև գործընկերություն» ծրագրի 30-ամյակին, որին մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ և դիվանագետներ։

Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիին և պատվիրակության անդամներին հյուրընկալել են ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի ղեկավարները։ Այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոմաս Քարդենի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին հրավերի և հյուրընկալության համար և ընդգծել պաշտպանության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի սերտ, հաջող համագործակցությունը:

Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին խոսել է Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման և վերափոխման գործընթացում ԱՄՆ-ի ներգրավվածության և նշանակալի ավանդի մասին և ևս մեկ անգամ իր երախտագիտությունը հայտնել ամերիկյան կողմին։

Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։