Վրաստանի պաշտպանության նախարարը Ռամշտեյնում մասնակցել է Ուկրաինայի շփման խմբի հանդիպմանը
Վրաստանի պաշտպանության նախարարը Ռամշտեյնում մասնակցել է Ուկրաինայի շփման խմբի հանդիպմանը

Վրաստանի պաշտպանության նախարարն այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ Ջուանշեր Բուրճուլաձեն մասնակցել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված Ուկրաինայի կոնտակտային խմբի հանդիպմանը։

ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում հերթական անգամ հավաքել է շուրջ 50 երկրների պաշտպանության նախարարներին և բարձրաստիճան զինվորականներին։

Հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և երկրին ռազմական օգնության անհրաժեշտությունը։ Այսօրվա հանդիպմանը մի քանի երկրներ հաստատել են Ուկրաինային խոստացված ռազմական օգնության փոխանցումը։

Ռամշտեյնի ձևաչափով հանդիպման ընթացքում խոսակցությունն անդրադարձել է նաև ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։