Վրաստանի ոստիկանությունը արտակարգ դրության ռեժիմի խախտման համար տուգանել է 7 անձի
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, ոստիկանությունը արտակարգ դրության ռեժիմի խախտման համար տուգանել է 7 անձի:
«Ներքին գործերի նախարարությունը, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, ակտիվորեն շարունակում է ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հսկողությունը:
Համատեղ հսկողության արդյունքում, Մցխեթա-Մթիանեթիի, Քվեմո Քարթլիի, Սամցխե-Ջավախեթիի և Աջարիայի շրջաններում ինքնամեկուսացման կանոնները խախտելու 7 դեպք է արձանագրվել: Ոստիկանությունը նրանց բոլորին տուգանել է 3000 լարիով և բռնի կերպով տեղափոխել կարանտինային տարածք:
Բացի այդ, արտակարգ դրության ռեժիմի խախտման փաստով Կախեթիի ոստիկանությունը 3000 լարիով տուգանել է մեկ անձի, ով չնայած արգելքին, միկրոավտոբուսով իրականացնում էր միջքաղաքային ուղևորափոխադրումներ: Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ պարտավոր է, պաշտպանել արտակարգ դրության ռեժիմը, որը խախտելու դեպքում անձը կտուգանվի, իսկ կրկնելու դեպքում՝ կենթարկվի քրեական պատասխանատվության»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: