Վրաստանի օդային տարածքում դադարեցվել են «Բոինգ 737-8 Մաքսի» և «737-9 Մաքսի» թռիչքները
Վրաստանի օդային տարածքում դադարեցվել են «Բոինգ 737-8 Մաքսի» և «737-9 Մաքսի» թռիչքները: Լրատվությունն այս մասին տարածել է էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
«ՈՒղևորների թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը (GCAA) ժամանակավորապես դադարեցրել է «Բոինգ 737-8 Մաքսի» և «737-9 Մաքսի» թռիչքները Վրաստանի օդային տարածքում: որոշումը ուժի մեջ է մարտի 13-ից:
Գործակալությունը հետևում է Ամերիկայի ավիացիայի դաշնային վարչության և Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության (FAA) կողմից արձակած անվտանգության ցուցմունքներին: Բոինգ 737 Մաքսի թռիչքները Վրաստանի օդային տարածքում սահմանափակվել են ժամանակավոր, մինչդեռ համապատասխան ծառայությունները չեն ունենա հավելյալ լրատվություն Էվթոպիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառների մասին տեղեկություն:
Այստեղ, ցանկանում ենք նշել, որ Վրաստանի քաղաքացիական օդանավերի պետական ռեեստրում «Բոինգ 737 Մաքսի» տիպի օդանավ գրանցված չէ, այսպիսով սահմանափակումները լուրջ ազդեցություն չեն ունենա օդային տեղաշարժի վրա»,-նշված է գործակալության հայտարարությունում:
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ցավակում է Էվթոպիայում տեղի ունեցած ավիաաղետի ժամանակ զոհված մարդկանց ընտանիքներին: