Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան Եվրոբասկետ 2025-ի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսել է ևս մեկ սուբսիդավորված չարտերային չվերթ
Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, Եվրոբասկետ 2025-ում Վրաստանի ազգային հավաքականի պատմական հաջողության՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան նախատեսել է ևս մեկ սուբսիդավորված չվերթ: Այս մասին հաղորդում է Օդանավակայանների ասոցիացիան:
Սուբսիդավորված չվերթը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կմեկնի Ռիգայի ուղղությամբ սեպտեմբերի 10-ին, ժամը 07:00-ին, իսկ երկրպագուները կվերադառնան Վրաստան սեպտեմբերի 11-ին։
«Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի կողմից սուբսիդավորված միակողմանի չվերթի արժեքը 195 եվրո է։ Տոմսերը կարելի կլինի ձեռք բերել TKTFLY.GE/eurobasket առցանց հարթակում այսօր՝ սկսած ժամը 20:00-ից։
Չվերթը լիովին հարմարեցված է Վրաստանի ազգային հավաքականի և Ֆինլանդիայի ազգային հավաքականի պատմական քառորդ եզրափակիչ խաղի համար, որը կկայանա սեպտեմբերի 10-ին, Վրաստանի ժամանակով ժամը 18:00-ին։
Սուբսիդավորված չվերթով կկարողանան թռչել միայն այն ուղևորները, ովքեր մեկնումից առաջ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կարող են ներկայացնել ԵվրոԲասկետ 2025-ի խաղին մասնակցելու տոմս», – ասվում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի հայտարարության մեջ։