Այս րոպեներին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի է ունենում քաղաքական խորհրդի նիստ:
«Վրացական երազանքի» մամուլի ծառայության լրատվությամբ, նիստը ղեկավարում է կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին: Քաղաքական խորհրդի ավարտից հետո տեղի կունենա մեծամասնության նիստ:
Մամուկա Բախտաձեն երեկ տարածել էր հայտարարություն, որ լքում է վարչապետի պաշտոնը: Ինչպես նշել է Բախտաձեն, նա գտնում է, որ այս փուլում կատարել է իր առաքելությունը:
«Ինձ համար մեծ պատիվ է, և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, ծառայել Վրաստանի վարչապետի կարգավիճակում մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Ես եղել եմ և կլինեմ «Վրացական երազանքի» թիմի անդամը և մեր երկրի նվիրյալ զինվորը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախորդներին և հաջողություններ մաղթել ապագա վարչապետին», – նշել է Բախտաձեն:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի կառավարության նոր կազմին կպահանջի խորհրդարանի վստահությունը: Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կառավարության իրավասությունների, վարչապետի հրաժարականի կամ այլ կերպ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում, վստահություն է հայտնելու խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունք գրանցած կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին և նրա կողմից ներկայացված կառավարությանը: