Վրաստանի ՆԳՆ-ն մշակել է օրենսդրական փոփոխություններ՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի և օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանություն տրամադրելու հետ կապված
Օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանություն տրամադրելու կանոնակարգերի բարելավման, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի և ապաստանի ընթացակարգի չարաշահման կանխարգելման նպատակով Վրաստանի ՆԳՆ-ի նախաձեռնությամբ պատրաստվել է «Միջազգային պաշտպանության մասին» օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ը։
Փաթեթը ներկայացվել է օրենսդիր մարմնին քննարկման համար։
«Այս օրենսդրական փոփոխությունների փաթեթը պատրաստվել է Եվրոպական խորհրդարանի և խորհրդի դիրեկտիվներին համապատասխան։
Փոփոխության համաձայն՝ Քրեական օրենսգրքում կավելանա պատժի նոր տեսակ՝ օտարերկրյա քաղաքացու Վրաստանից արտաքսում և որոշ ժամանակով երկրի մուտքի արգելք։ Վարչական իրավախախտումների օրենսգրքում կավելանա նոր վարչական տուգանք՝ օտարերկրացու արտաքսում և մուտքի արգելք։ Կբարձրանան տուգանքները այն օտարերկրացիների համար, ովքեր խախտել են Վրաստանի տարածքում գտնվելու կանոնները։ Զգալիորեն կթեթևացվի երկրում ապօրինի գտնվող օտարերկրացիների արտաքսման ընթացակարգը։
Ապաստանի ընթացակարգի չարաշահման կանխարգելման նպատակով․
Ներդրվում է արագացված ընթացակարգ՝ նրանց համար, ովքեր մուտքից մեկ ամսվա ընթացքում չեն դիմել ապաստանի համար,
Ներդրվում է նոր մեխանիզմ, ըստ որի՝ Վրաստանի պետական սահմանին, առանց անձին մուտք թողնելու, կքննարկվի ապաստանի հարցը, եթե նրա մուտքը վտանգում է պետական անվտանգությանը,
Էականորեն կկրճատվեն ապաստանի հարցի քննարկման և բողոքարկման ժամկետները,
Ներդրվում է պարզեցված (էլեկտրոնային) ձևով որոշումների հանձնման մեխանիզմ, ինչը զգալիորեն կօգնի բողոքարկման ժամկետների վերահսկմանը,
Կսահմանափակվի կացության թույլտվության տրամադրումը այն օտարերկրացուն, որի նկատմամբ արդեն սկսվել է արտաքսման գործընթացը կամ ընդունվել է արտաքսման մասին որոշում», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։