Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության և Թբիլիսիի դատախազության աշխատակիցները բացել են 2018 թվականին Թբիլիսիում տեղի ունեցած դիտավորյալ սպանության և սպանության փորձի աղմկահարույց գործը,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սաբանաձեն:
Նրա խոսքով, իրավապահները Գրիգոլ Գուգեշաշվելու կանխամտածված սպանության և Դոդո Գուգեշաշվելու կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են նախկինում դատապարտյալ անձի: Դատավորի որոշման հիման վրա ձերբակալված 1975 թվականին ծնված Զ.Մ.-ի գործած հանցանքը նկատի ունի 16-20 կամ անժամկետ ազատազրկում:
Դոդո Գուգեշաշվիլու ընտանիքի վրա զինված հարձակում էին գործել 2018 թվականի փետրվարի 7-ին, Թբիլիսիում: Հարձակման հետևանքով վիրավորվել էր Դոդո Գուգեշաշվիլին, իսկ նրա 33-ամյա որդին տեղում մահացել էր: