Վրաստանի ՆԳՆ-ը բացահայտել է կորոնավիրուսի դեմ կանոնակարգերի խախտման 479 դեպք
Վրաստանի ՆԳՆ-ը բացահայտել է կորոնավիրուսի դեմ կանոնակարգերի խախտման 479 դեպք

Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է, «կովիդ 19»-ի դեմ պայքարի նպատակով գործող կարգավորումների խախտման 479 փաստ

«Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու և կանխարգելելու նպատակով, օպերատիվ կերպով արձագանքում են իրավախախտման բոլոր դեպքերին:

Իրավապահների կողմից իրականացրած դիտարկման հետևանքով, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 479 դեպք:

Ոստիկանությունը տուգանել է 60 ֆիզիկական անձի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն:

Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 23:00-ից մինչև առավոտյան  04:00-ն:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 343 ֆիզիկական անձ տուգանվել է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, իսկ 76-ը՝ շնչադիմակ կրելու կանոնը երկրորդ անգամ խախտելու համար»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ:

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

Շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ 40 լարի տուգանքի:

Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնելու դեպքում իրավախախտումը ենթադրում է քրեական պատասխանատվություն:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ: