Վրաստանի ՆԳ նախարարությունը տարածում է Խուրվալեթիում նկարահանված կադրերը
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածում է օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթիում նկարահանված կադրերը:
Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, վիդեոկադրերը նկարահանվել են այն վայրում, որի մասին տարածվել էր տեղեկություն, որ այնտեղ գտնում են ռուս զինվորականներ: Կադրերում երևում է, որ նշած տարածքում ռուս զինվորականներ չկան և ոչ էլ նրանց տեղաշարժն է երևում:
Սոցիալական ցանցում տարածվել էր տեղեկություն, որ օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթի գյուղում, Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում գտնվում են ռուս զինվորականներ:
Դրա հետ մեկտեղ, նշված տեղեկության մասին հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը: ՊԱԾ-ի հայտարարությամբ, գերատեսչությունը չի հաստատում տարածված տեղեկությունը, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում