Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի անվտանգության և հետախուզության հանձնաժողովի նախագահի հետ
Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն հանդիպել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի խորհրդարանի անվտանգության և հետախուզության հանձնաժողովի նախագահ Վեյսալ Թիֆօղլուի և հանձնաժողովի անդամների հետ։
Նախարարության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև սերտ և բարեկամական հարաբերությունների կարևորությունը։ Գելա Գելաձեն նշել է, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատվել է ակտիվ և արդյունավետ համագործակցություն, ինչը հատկապես կարևոր է վրացական կողմի համար։
«Հանդիպման մասնակիցները նաև կենտրոնացել են կողմերի միջև լավագույն փորձի փոխանակման կարևորության վրա։ Գելա Գելաձեն ընդգծել է, որ վրացական կողմը միշտ պատրաստ է ընդլայնել համագործակցությունը թուրքական կողմի հետ տարբեր ուղղություններով», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։