Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ
Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արփինե Սարգսյանի հետ։

ՆԳ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար խաղաղության և համագործակցության անհրաժեշտությունը։

Նրանց խոսքով՝ կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև ոստիկանական սերտ և արդյունավետ գործընկերության հարցերը։

Բացի այդ, Գելա Գելաձեն և Արփինե Սարգսյանը քննարկել են ոլորտային բարեփոխումները, իրականացվող նախագծերը, ինչպես նաև ոստիկանական համագործակցության շրջանակներում տեղեկատվության և փորձի փոխանակման կարևորությունը։

Գելա Գելաձեն ընդգծել է, որ վրացական կողմը միշտ պատրաստ է խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով։

ՆԳ նախարարին Հայաստանի Հանրապետությունում ուղեկցում են ՆԳ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Կիկնաձեն և Պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեն։