Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ

Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի՝ Ֆաիգ Գուլիևի հետ։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրի միջև առկա ռազմավարական գործընկերությունը։

«Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացիկ զարգացումները և անվտանգության հարցերը։ Ընդգծվել է խաղաղության և համագործակցության կարևորությունը տարածաշրջանի կայուն զարգացման համար։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության իրավապահ մարմինների միջև սերտ և արդյունավետ ոստիկանային համագործակցությանը։ Նախարարը հույս է հայտնել, որ առկա օրինակելի գործընկերությունը կխորանա, և ընդգծել է այս գործընթացում ոստիկանության կցորդների առանձնահատուկ դերը», – նշված է նախարարության հաղորդագրությունում։