Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հայտարարում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ իրենք խոսել են հուլիսի 5-6-ը Թբիլիսիում զարգացած իրադարձությունների մասին:
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հայտարարում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ իրենք խոսել են հուլիսի 5-6-ը Թբիլիսիում զարգացած իրադարձությունների մասին:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հայտարարում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ իրենք խոսել են հուլիսի 5-6-ը Թբիլիսիում զարգացած իրադարձությունների մասին:

Նա ասաց, որ նախագահը հետաքրքրվել է մանրամասներով, մասնավորապես, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել:

«Ես հանդիպեցի նախագահին: Նա հետաքրքրվեց, և մենք պատմեցինք, թե ինչպես զարգացան հուլիսի 5-6-ը տեղի ունեցած իրադարձությունները: Տեղեկացրեցինք, թե ինչ միջոցառումներ են անցկացվել, ինչ ենք արել, քանի մարդ է տուժել, այդ թվում, ցավոք, լրագրողներ, քանի կանչ է եղել, քանի մարդ է կալանավորված Քրեական օրենսգրքով և վարչական կանոններով: Այս մասին մենք մանրամասն զեկուցեցինք նախագահին: Մեզ հարցեր տվեցին, մենք պատասխանեցինք հարցերին», – ասաց Վախտանգ Գոմելաուրին:

Այսօր Օրբելիանիների պալատում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի և ներքին գործերի նախարարի հանդիպումը: