Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի և Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի և Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հայ գործընկերը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

«Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը և հայտնել են իրենց պատրաստակամությունը ակտիվորեն շարունակել աշխատանքը կողմերի միջև առկա գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ։

Արփինե Սարգսյանն իր վրացի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այցը լավ հնարավորություն կլինի առկա համագործակցությունը ընդլայնելու և կողմերի առաջնահերթ հարցերը քննարկելու համար», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։