Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն պաշտոնական այցով կայցելի Հայաստան

11:08, 23.06.2025

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն պաշտոնական այցով կայցելի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ, այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։

Կողմերը կքննարկեն երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացման հարցեր։ Զրույցի ընթացքում կանդրադառնա նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը։

Նմանատիպ