Վրաստանի նախագահը ներում է շնորհել 159 մարդու՝ Աստվածահայտնության օրը
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Աստվածահայտնության տոնի առթիվ ներում է շնորհել 159 դատապարտյալի։
Նախագահի աշխատակազմը այս մասին տեղեկատվություն է տարածել։
«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների կիրառումը հիմնված է մարդասիրության և պետական շահի սկզբունքի վրա», – ասվում է հրապարակված տեղեկատվության մեջ։