Վրաստանի նախագահը մեկնել է ԱՄՆ. Միխեիլ Ղավելաշվիլին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում
Վրաստանի նախագահը մեկնել է ԱՄՆ. Միխեիլ Ղավելաշվիլին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միխեիլ Ղավելաշվիլին Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նրանց համաձայն՝ ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Վրաստանի նախագահը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Վրաստանի նախագահը նաև կմասնակցի պաշտոնական ընդունելությանը, որը կկազմակերպվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկին Մելանյա Թրամփի անունից՝ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին։

Միխեիլ Ղավելաշվիլին սեպտեմբերի 21-26-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։