Վրաստանի նախագահը Մարիամոբա տոնի առթիվ համաներում է շնորհել 34 կալանավորի
Վրաստանի նախագահը Մարիամոբա տոնի առթիվ համաներում է շնորհել 34 կալանավորի

Վրաստանի նախագահի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Անգի Խուցիշվիլու տեղեկությամբ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամոբա տոնի կապակցությամբ համաներում է շնորհել 34 կալանավորի, որտեղից մեկը անչափահաս է և ութը՝ կին:

«Վրաստանի նախագահը կիրառում է 2018 թվականի դեկտեմբերի 17-ից իրեն սահմանադրությամբ շնորհված իրավասությունը կալանավորներին համաներելում շնորհելու վերաբերյալ: Այս ընթացքում համաներման գործընթացն իրականացվում է առանց խոչընդոտների և չի դադարեցվել: Այսօրվա օրը ներառյալ նախագահը համաներել է 91 կալանավորի»,- հայտարարում է Անգի Խուցիշվիլին: