Վրաստանի նախագահը կհանդիպի Հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի անդամներին
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաձայնել է Հանրային հեռարձակողի առաջարկին: Նախագահը պատրաստ է «Հեռարձակման մասին օրինագիծը, որը արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, քննարկել Հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի ներկայացուցիչների հետ:
Հանրային հեռարձակողը հանդես է եկել նախագահի հետ հանդիպման նախաձեռնությամբ այն բանից հետո, երբ Գիորգի Մարգվելաշվիլին շահագրգռված կողմերի, մասնավորապես լրատվամիջոցների և ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների հետ միասին նշելանակել էր հանդիպում: Այդ հանդիպումը կայանալու է երկուշաբթի: