Վրաստանի նախագահը հրամանագիր է արձակել Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին
Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է արձակել Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին:
«Վրաստանի սահմանադրության 56-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվի Գիորգի Գախարիան»,- ասված է նախագահի հրամանագրում:
Վրաստանի խորհրդարանն այսօր վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին և կառավարական ծրագրին: